Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների արտգործնախարարների խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք մեր ուշադրությունը պահանջող այլ իրավիճակների հետ մեկտեղ իհարկե անդրադարձանք նաեւ Լեռնային Ղարաբաղի թեմային, եւ մենք մանրամասնորեն պատմեցինք, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի Դաշնությունը` Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությունը կատարելու համար»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ: 

Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները տեղակայվել են այնտեղ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի փոխադարձ համաձայնությամբ: «Այլ գաղափարներ չեն արտահայտվում»,- հավելել է նախարարը: