Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 1-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 35 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել էին Մաշտոցի պողոտան, որի ընթացքում էլ բերման էին ենթարկվել։