ՀՅԴ ԵՄ անդամներով պատերազմի առաջին օրից մեկնել ենք առաջնագիծ, եղել ենք Մատաղիսում, հետո Եղնիկներում. հիմա մեզ դավաճանված ենք զգում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Կառավարության բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնելիս լրագրողներին ասաց ՀՅԴ ԵՄ անդամներից մեկը։

Նա նշեց, որ իրենք վերադարձել ենք մոտ մեկ շաբաթ առաջ։

«Այնտեղ ենք եղել գրեթե 2 ամիս։ Մեզ դավաճանված ենք զգում, դրա համար եկել ենք մեր բողոքի ձայնը բարձրաձայնելու։ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է։ Այն հողը, որի վրա մենք կանգնած էինք, հետ չենք եկել, բայց մեզ։ Այն հողերը, որոնք մենք կյանքի գնով պատրաստ էինք պահել, այդ հողերը մի ստորագրությամբ նվեր տվեց թշնամուն։ Չենք ուզում կորցնել մեր հայու գենը, չենք ուզում կորցնել Հայաստանը։ Այսպես որ շարունակվի հասնելու են Երեւան»,- նշեց նա։