Պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետությանն ուղղված պարենային օգնության ծավալը կազմել է մոտ 1 մլրդ դրամ (2 մլն դոլար-խմբ․)։ Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցմանը, դեկտեմբերի 1-ին հայտնեցին Արցախի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։

«Մենք ցանկանում ենք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են այս օգնության կազմակերպմանը եւ փոխանցմանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: