2021 թվականի բերքի տակ նախատեսված հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքները կազմում են նախնականը 16 000 հա։ Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցմանը, դեկտեմբերի 1-ին հայտնեցին Արցախի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է առաջին վերարտադրության բարձրորակ սերմացու, ապա ակնկալվող բերքատվությունը կկազմի 25 ց/հա: Այդ դեպքում 2021 թվականին հացահատիկի համախառն բերքն Արցախում կկազմի 40 000 տոննա:

Նշենք, որ մինչ պատերազմը հացահատիկի համախառն բերքը հանրապետությունում կազմում էր 150 000 տոննա, եւ մեծ մասը ուղարկվում էր Հայաստան։