Աշխարհում ավելի քան 40 մլն մարդ ենթարկվում է ստրկության ժամանակակից ձեւերի, ընդ որում՝ նրանցից 71 տոկոսը կանայք են։ Այս մասին նշված է երեքշաբթի տարածված ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ՝ կապված Հանուն ստրկության չեղարկման պայքարի միջազգային օրվա հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ավելի քան 40 մլն մարդ ժամանակակից ստրկության զոհեր են։ Այս թվի 71 տոկոսը կազմում են կանայք եւ աղջիկները»,- ասել է նա։

«Ստրկության ժամանակակից ձեւերը անհամամասնորեն տարածվում են աղքատների եւ մարգինալացված խմբերի, հատկապես ռասայական եւ էթնիկ փոքրամասնությունների, բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների եւ ներգաղթյալների վրա։ Գենդերային անհավասարությունը էլ ավելի շատ է ուժեղացնում խտրականության պատերնը»,- հավելել է նա։

Գուտերեշը ՄԱԿ բոլոր անդամներին կոչ է արել «էլ ավելի շատ ջանքեր գործադրել այդ նողկալի պրակտիկային վերջ տալու համար»։