Հարավային Կորեայի իշխանությունները հաստատել են տնային թռչունների շրջանում բարձր ախտածնությամբ թռչնագրիպի նոր բռնկումը։ Երկրի գյուղատնտեսության, պարենամթերքի եւ գյուղական զարգացման նախարարության տվյալներով՝ H5N8 շտամի վիրուսը հայտնաբերվել է Սեուլից 270 կմ հարավ-արեւելք գտնվող Սանջու քաղաքի թռչնաֆաբրիկայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Երկրի իշխանությունները նոյեմբերի 28-ին հաստատել էին տնային թռչունների շրջանում թռչնագրիպի բռնկման այս տարվա առաջին դեպքը։ H5N8 շտամի վիրուս էր հայտնաբերվել Սեուլից 290 կմ հարավ գտնվող Չոլա-Փուքթո նահանգի բադի ֆերմայում։ Այդ ժամանակ  նախազգուշական նպատակով ոչնաչացվել էին բոլոր 19 հազար բադերը, իսկ հարեւան թռչնաբուծական տնտեսություններում՝ 290 հազար ճտեր եւ 100 հազար բադեր։

Մինչ այս երկրի տարածքում H5N8 բարձր ախտածնությամբ շտամի հայտնաբերված բոլոր դեպքերը կապված էին վայրի թռչունների հետ։

2016 թվականի նոյեմբերին շտամի վիրուսը հանգեցրել էր զանգվածային զոոհամաճարակի։ Հարավային Կորեայում վերջին 4 ամիսներին ոչնչացվել է 38 մլն գլուխ տնային թռչուն, ինչը հանգեցրել է դեֆիցիտի եւ կտրուկ գնաճի։