Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը Tesla-ի եւ SpaceX- ի ղեկավարն է հանդիսանում, հայտարարել է, որ առաջին մարդը Մարսի վրա կհայտնվի վեց տարվա հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա իր կարծիքով կիսվել է երեքշաբթի օրը Axel Springer Awards մրցանակաբաշխության ժամանակ, որը համանուն մեդիակոնցեռնը շնորհում է  նորարարական գաղափարների հեղինակներին, որոնք ազդեցություն են գործում հասարակության վրա:

«Վստահ եմ, որ այս պահից սկսած վեց տարի անց»,- ասել է Մասկը, պատասխանելով հարցին, թե երբ մարդիկ կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա: Նրա ելույթը հեռարձակվել էր մրցանակաբաշխության կայքում:

Նա նաեւ նշել է, որ բարենպաստ պայմաններում առաջին մարդը կարող է այնտեղ հայտնվել արդեն չորս տարի անց: «Երկու տարի անց մենք կփորձենք առանց անձնակազմի տիեզերանավ ուղարկել այնտեղ»,- հավելել է Մասկը: