Չորեքշաբթի առավոտյան պղնձի գինն ընկնում է` վեց առեւտրային նստաշրջանների աճից հետո շտկման շրջանակներում, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:

Comex-ում մարտ ամսվա պղնձի ֆյուչերսների գինը նվազել են 0.68 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց հասնելով 3.4798 դրամի:
Լոնդոնի մետաղների բորսայում երեքշաբթի աճուրդների ավարտին երեք մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 1.51 տոկոսով եւ կազմել 7694.5 դոլար, ալյումինի արժեքը` 0.95 տոկոսով` մինչեւ 2064.5 դոլար, ցինկի գինը նվազել է 0.73 տոկոսով` տոննայի դիմաց մինչեւ 2770 դոլար:

Չորեքշաբթի պղնձի մեջ ներդրողները նախընտրում են ֆիքսել շահույթը` վեց աճուրդային օրվա ակտիվ գնումներից հետո: Այդ օրերին գինն աճել էր 6.8 տոկոսով: Վերջին օրերին շուկաներում հիմնական շարժիչ գործոնը շուկաներում լուրերն են տարբեր ընկերությունների կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հաջող փորձարկումների մասին: Դրանց զանգվածային օգտագործման շուտափույթ մեկնարկի հույսերը  շուկաներին լավատեսություն են ներշնչում համաշխարհային տնտեսության վերականգնման շուրջ: