Եվրոպական արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար գերմանուհի Հելգա Մարիա Շմիդը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղար կդառնա, հայտնում է Presse թերթը` վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պարբերականի տվյալներով` ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին երեքշաբթի երեկոյան կայացած փակ հանդիպմանը հաջողվել էր համաձայնության գալ Ալբանիայի` որպես ԵԱՀԿ գործող նախագահի կողմից առաջարկված թեկնածուների հարցում:

Պաշտոնական որոշումը կկայացվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին, որը 27-րդ անգամ կանցկացվի դեկտեմբերի 3-ից 4-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջին անգամ կանցկացվի վիրտուալ ռեժիմով:

Շմիդից բացի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում էր նաեւ Ռումինիայի նախկին արտգործնախարար Քրիստիան Դյակոնեսկուն:

Նախարարների վիրտուալ խորհրդի նիստին ԵԱՀԿ 57 մասնակից պետությունները պետք է հաստատեն նաեւ Ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն կոմիսարի, ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի եւ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարի պաշտոնների թեկնածուներին: