Այն պատգմավորները, որոնք մեր խմբակցությունը լքում են եւ մանդատը վայր են դնում, նրանց քայլը ինչ-որ տեղ հասկանալի է, իրենք այլ լորտում են ուզում ներդնել իրենց ուժերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Իսկ նրանք, որոնք մանդատը վայր չեն դնում բայց առանձնանում են «Իմ քայլից», ես դա այդ պատգամավորների համար համարում եմ շատ ամոթալի երեւույթ, որովհետեւ ստացվում է, որ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր: Եթե պատերազմի դաշտում այլ իրավիճակ լիներ, ես վստահ եմ, որ նրանք վայր չէին դնի մանդատը, ավելի շատ բաներ կպատմեին իրենց արած-չարածի մասին: Բայց երբ նեղ իրավիճակ է լինում, եւ մարդիկ ասում են՝ ոչ, մենք լայն իրավիճակների համախոհ ենք, դժվար  իրավիճակների ընկեր չենք, նման ընկեր չի լինում»,-ասաց նա:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս են եկել եւ մանդատը վայր չեն դրել Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը եւ Գոռ Գեւորգյանը: