Հիմա Հայաստանի ու Արցախի պատմությունը, իրոք, սկսում ենք Նիկոլի սեփական կետից, այսինքն՝ ավելի վատ մեկնակետից, քան ունեինք 1991–ին՝ անկախության սկզբում կամ 1994–ին՝ Արցախյան 1–ին պատերազմից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ գրառումը վերնագրելով «Սկսում ենք Նիկոլի կետից, այսինքն՝ մինուսից»:

«1994–ից հետո և՛ դրական, և՛ բացասական զարգացումներ ենք ունեցել պետականաշինության գործում։ Փաշինյանի իշխանության օրոք բացառապես «մինուս» նշանով է եղել արտաքին ու ներքին քաղաքականությունը։

2,5 տարում փլուզվեց 25 տարվա սարքածը։ 2,5 տարում խորացվեցին 25 տարվա հիվանդությունները։

Հիմա մեզանից գերմարդկային ճիգեր են պահանջվելու՝ երկիրը մինուսից զրոյի բերելու, ապա՝ պլյուսի տանելու համար։ Ես պատրաստ եմ դրան։ Ցանկացած կարգավիճակում։ Էլի մարդիկ կան, որ պատրաստ են։ ժողովուրդն էլ պետք է պատրաստ լինի դրան։ Ուրիշ տարբերակ չկա»,- գրել է Թևանյանը:

Սկսում ենք Նիկոլի կետից, այսինքն՝ մինուսից ————————— Հիմա Հայաստանի ու Արցախի պատմությունը, իրոք, սկսում ենք Նիկոլի...

Опубликовано Andranik Tevanyan Среда, 2 декабря 2020 г.