Կարեւոր է միահամուռ օգնել Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց: Այս մասին ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այժմ կարեւոր է միահամուռ օգնել Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց, օգնել լուծել հումանիտար խնդիրները՝ կապված փախստականների վերադարձի հետ, վերականգնել փլուզված ենթակառուցվածքները, պաշտպանել պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանները»,-ասել է նա: