Գեներալ Մովսես Հակոբյանի հայտարարությունները քննարկման փուլում են եւ քննարկվում են քրեադատավարական դաշտում. պետք է քննարկվի, տեսնենք այդ պետական գաղտնիքի հրապարակումները՝ ճիտ կամ ոչ ճիշտ, դրանք քրեական պատասխանատվության տարրեր պարունակում են, թե ոչ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանապատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մովսես Հակոբյանը հայտարարություն է անում, որը խփում է ամբողջ Հայաստանի ու Արցախի անվտանգությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով պատերազմն ավելի շուտ չկանգնեցնելու խնդրին, Արմեն Խաչատրյանն ասաց. «Դուք պատկերացնո՞ւմ եք, այդքան ռեսուրսներ ունենալով, միանգամից հանձնվեինք, ու այս նույն հողերը տայինք, ինչ կստացվեր: Մինչեւ վերջ կռվել ենք, դուք հիմա մեղադրում եք դավաճանության մեջ, բա որ չկռվեինք ինչ կանեիք:

Պատերազմի ելքը ի սկզբանե ոչ ԳՇ պետը կարող է որոշել, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Արայիկ Հարությունյանը, ոչ Իլհամ Ալիեւը, ոչ էլ Էրդողանը: Աստված գիտի, թե ինչ կարող է լինել պատերազմի սկզբին: Ամեն րոպե բան է փոխվում: Դե հիմա ստացվել է հարավային ուղղությամբ իրենք ճեղքել են, գուցե չստացվեր այդ ճեղքումը, պարտություն չկրեինք: Հիմա եկել ասում եք՝ ինչո՞ւ չեք կանխատեսել, որ նոյեմբերի 9-ին պարտվելու եք: 1941-ին էլ բոլորն էին կանխատեսում, որ Ռուսաստանը պետք է պարտվեր, բայց պարտվե՞ց»,-ասաց նա: