Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդ դերով ընդունված Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը պատմական է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ (Ռուսաստանի) Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման համար ամենաբարձր գնահատանքի է արժանի: Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը, իմ կարծիքով, միակ ճիշտ որոշումն է ներկայիս կրիտիկական իրավիճակում»,- չորեքշաբթի ասել է Տոկաեւը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի` տեսակապի միջոցով անցկացվող նստաշրջանի ընթացքում:

Տոկաեւի խոսքով ՝ «այս համաձայնագիրը կնպաստի երկարաժամկետ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»: «Իմ կարծիքով` սա իսկապես պատմական համաձայնագիր է»,- հավելել է Ղազախստանի ղեկավարը: