«Նոր ժողովրդավարություն» իշխող աջակենտրոն կուսակցության հույն պատգամավոր Անգելոս Սիրիգոսը թույլ պատժամիջոցներ է ակնկալում Թուրքիայի դեմ ԵՄ առաջնորդների առաջիկա գագաթնաժողովի կապակցությամբ, հայտնում է Greek City Times լրատվական կայքը:

Ըստ նրա` չնայած Եվրամիության որոշ անդամներ պնդում են խստացնել պատժամիջոցները Թուրքիայի դեմ, այդ թվում` Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Իռլանդիան եւ Չեխիան, մյուսները դեմ են ցանկացած պատժամիջոցների Եվրամիության թեկնածու երկրի դեմ, օրինակ` Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Ֆինլանդիան եւ Իսպանիան:

Նա մատնանշել է սերտ տնտեսական հարաբերությունները Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ եւ հայտարարել է, որ ԵՄ ղեկավարությունից սպասողական դիրքորոշում է ակնկալում մինչ ԱՄՆ-ում նոր վարչակազմի` իշխանության գալը: