Այս տարվա դեկտեմբերին Ռուսաստանի ֆինանսավորմամբ նախատեսվում է գործարկել ՄԱԿԶԾ-ի «Հայաստանի մարզերի սոցիալական եւ տնտեսական վերականգնում եւ ամրապնդում» նախագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:

«3-ամյա ծրագրի բյուջեն 1.7 միլիոն ԱՄՆ դոլար է: Հիմնական նպատակն է օժանդակել հայկական մարզերին կորոնավիրուսային վարակի բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքները հաղթահարելու գործում:

Այս պահին ՄԱԿ-ի կառույցները Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ մի շարք ծրագրեր են իրականացնում (առկա ծրագրերի ֆինանսական աջակցության ընդհանուր գումարն ավելի քան 55 միլիոն դոլար է).

- «Դպրոցական կայուն սննդի զարգացում»: Ընթացիկ ուսումնական տարում կորոնավիրուսային վարակի ֆոնին շուրջ 100 հազար դպրոցական սննդի փաթեթներ կստանա: 2019-ին մեկնարկել է նախաձեռնության չորրորդ փուլը, որը նախատեսված է մինչեւ 2023 թվականը, որի իրականացման համար 18 միլիոն դոլար է տրամադրվում: 2010 թվականից ի վեր Ռուսաստանը 25 միլիոն դոլար է հատկացրել այս ծրագրի համար;

- «Ներառական տնտեսական զարգացման խթանում Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանամերձ շրջաններում», որը նախատեսված է մինչեւ 2022 թվականը: Նախաձեռնության իրականացման համար 2.8 մլն դոլար է հատկացվել;

- «Հայաստանում արդյունաբերության` արտահանմանն ուղղված ոլորտների մրցունակության բարձրացում` դեպի շուկաները մուտքի արդիականացման եւ ընդլայնման միջոցով»: Ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2.2 միլիոն դոլար է;

- հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական ծառայությունների մատուցման արդյունավետության բարելավման ծրագիր, որը նախատեսցած է մինչեւ 2022 թվականի ավարտը: Բյուջեն` 3 միլիոն դոլար;

- 2012 թվականից Հայաստանում գործում է «Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին  տեխնիկական աջակցության ծրագիրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վերահսկման ոլորտում»: Ծրագրի երրորդ փուլի համար (2019 - 2021) 1.2 մլն դոլար է հատկացվել;

- 2019-ին մեկնարկել է «Հայաստանի մարզերի երիտասարդությունը. կրթության եւ զբաղվածությանն ուղղված նոր քայլերը» նախագիծը, որը նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Նախաձեռնության իրականացման համար հատկացվել է 800 հազար դոլար;

- «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմադրողականության բարձրացում` Հայաստանի հիդրոօդերեւութաբանական ծառայության արդիականացման միջոցով»: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 800 հազար դոլար;

- «Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված նորարարական մոտեցումներ»: Ծրագրի համար հատկացվել է 1.8 մլն դոլար:

2019-ին եւ 2020-ին ՄԱԿ-ի կառույցները հաջողությամբ Ռուսաստանից ֆինանսական աջակցությամբ մի շարք ծրագրեր են հաջողությամբ իրականացրել (2019-2020 թվականներին ավարտված ծրագրերի ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը 10.5 միլիոն դոլար է):

- «Համապարփակ աջակցություն գյուղական շրջանների զարգացմանը. Համայնքների դիմացկունության բարձրացում»: Ծրագրի համար հատկացվել է 5 մլն դոլար;

- «Համալիր գյուղական զբոսաշրջության զարգացում». հատկացվել է 3 միլիոն դոլար: Նախաձեռնության շրջանակներում ստեղծված օբյեկտների բացումը կավարտվի Հայաստանում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի կարգավորումից հետո;

- «Ստանդարտները եւ կանոնակարգերը Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգախնայողության խթանման համար»: Նախաձեռնության համար հատկացվել է 1.5 մլն դոլար;

- «Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի կարողությունների ուժեղացում` կլիմայի փոփոխության բացասական հետեւանքների մեղմման համար»: Բյուջեն 1 միլիոն դոլար է կազմում:

Վերոնշյալ ծրագրերին Ռուսաստանի ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը ավելի քան 67 միլիոն դոլար է կազմում»: