Աֆղանստանի կառավարությունը եւ «Թալիբան»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նախնական համաձայնության են եկել խաղաղ բանակցությունները շարունակելու շուրջ՝ 19 տարվա պատերազմի ընթացքում սա առաջին գրավոր համաձայնագիրն է, հաղորդում է Reuters-ը:

Համաձայնագիրը, չնայած սահմանում է հետագա քննարկումների պայմանները, համարվում է մեծ առաջխաղացում, քանի որ այն թույլ կտա բանակցողներին անցնել ավելի էական հարցերի, ներառյալ հրադադարի ռեժիմի շուրջ բանակցությունները:

«Գործընթացը, ներառելով բանակցությունների նախաբանը, ավարտվել է, եւ այսուհետ բանակցությունները կսկսվեն ըստ օրակարգի»,- ասել է աֆղանական բանակցային թիմի անդամ Նադեր Նադերին: «Թալիբան»-ի ներկայացուցիչը նույնը հաստատել է Twitter-ում: