Իսրայելը հույս ունի առեւտրային գործարք կնքել Բահրեյնի հետ 220 միլիոնի չափով, հաղորդում Reuters-ը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Բահրեյնի առեւտրի եւ տուրիզմի, արդյունաբերության նախարար Զայեդ բին Ռաշիդ ալ-Զայանին ասել է, որ «մեծ հնարավորություն է տեսնում կապերի հետագա զարգացման համար ոչ միայն բիզնեսի, այլ նաեւ մշակույթի, սպորտի եւ տուրիզմի տեսանկյունից»:

Իսրայելի հետախուզության նախարարությունը հայտնել է, որ Բահրեյնը «կարող է շահագրգռվածություն ցուցաբարել իսրայելական ռազմական տեխնոլոգիաներ եւ անվտանգության տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցում»:

Մանաման դեռ չի մեկնաբանել այդ տեղեկությունը: