Հանրապետության հրապարակում ՀՀ պետական դրոշը ծածանելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների «Արժանապատվության երթն» ավարտվեց։

Երթի ավարտին հայտարարվեց, որ վաղվանից սկսվելու են անհնազանդության ակցիաներ. վաղը՝ ժամը 18։00-ից ապակենտրոն սկզբունքով ակցիայի մասնակիցները փակելու են Երեւանի փողոցները։