ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքը:

«Կողմերը քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի որոշ հարցեր»,- հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը: