Գյումրու թիվ 2 դպրոցի տնօրեն, դաշնակցական ՀովհաննԵս Պետրոսյանը նոյեմբերի 30-ից Շիրակի մարզպետարանի դիմաց հացադուլ է հայտարարել: Վերջինիս պահանջն է իշխանության՝ մասնավորապես վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Tsayg.am-ը հայտնում է, որ հացադուլին միացել է նաեւ Չամաքյան Տիգրանը, ինչպես ինքն է նշում՝ պատերազմի առաջին օրերից եղել է առաջնագծում եւ չի համակերպվում այսօրվա իրավիճակի հետ:

Տիգրանի խոսքով՝ անվստահություն ու անհամաձայնություն այս իշխանության պաշտոնավարման առաջին օրերից է եղել, բայց այս համաձայնագիրը համբերության բաժակը լցրել է:

«Այս ամեն ինչը նոր չի սկսվել։ 2,5 տարվա ընթացքում այն ինչը պետականության համար արժեք էր՝ քարը քարին չի թողել»,- նշում է նա։