Բոգի անունով շունը մոտոցիկլետ է վարում 4 ամսականից: Երբ շունը դեռ ձագ էր, տերը նրան տանում էր մոտոցիկլետով զբոսնելու, հայտնում է BBC-ն:

Այդ ժամանակից ի վեր Բոգին մոտոցիկլետով շրջում է Ֆիլիպիններում՝ նա արդեն եղել է լեռներում եւ Բորակայի հայտնի լողափերին: Իսկ ճանապարհորդությունից ազատ ժամանակ Բոգին մոտոցիկլետների նորոգման արհեստանոցում տիրոջը որպես թալիսման է ծառայում: