ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը երեկ ընդունել 4 ամենամյա բանաձեւեր Պաղեստինի աջակցությամբ եւ Իսրայելի գործողությունների դեմ։ Քվեարկությունը տեղի է ունեցել Հորդանանի Արեւմտյան ափին գտնվող հրեական բնակավայր ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի պատմության մեջ առաջին այցից կարճ ժամանակ անց, որը դատապարտել են շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ՄԱԿ ԳՎ-ն փաստաթղթերում բոլոր երկրներին կոչ է անում նպաստել պաղեստինցի ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաեւ երկպետության հիմքով մերձավորարեւելյան կարգավորմանը։ Բոլոր բանաձեւերն ընդունվել են ձայների գերակշիռ մեծամասնությամբ, ավանդաբար դեմ քվեարկողների թվում են եղել ԱՄՆ-ն, Իսրայելը, Կանադան եւ Ավստրալիան։

«Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորում» կոչվող բանաձեւում Գլխավոր վեհաժողովը պահանջում է «լիովին դադարեցնել պաղեստինյան օկուպացված տարածքում, ներառյալ Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի բնակեցման ամբողջ գործունեությունը», ինչպես նաեւ կոչ է անում դադարեցնել իսրայելցի վերաբնակների կողմից սադրանքները, այդ թվում՝ կրոնական երկրպագության վայրերում։

Բանաձեւն առնչվում է նաեւ կարգավորման առանցքային խնդիրներից մեկին՝ Երուսաղեմի կարգավիճակին։ Երեքշաբթի ընդունված եւս երեք փաստաթղթեր վերաբերում են կազմակերպության ներքին ընթացակարգերին եւ նախաձեռնություններին՝ ուղղված մերձավորարեւելյան կարգավորման աջակցությանը եւ պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի ապահովմանը։