Պղնձի գինը հինգշաբթի առավոտյան ընկնում է. ներդրողները ֆիքսում են շահույթը նախորդ օրերի ակտիվ գնումներից հետո, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Պղնձի` մարտ ամսվա ֆյուչերսների գինը Comex բորսայում ընկել է 0.13 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կգ) դիմաց կազմելով 3.4897 դոլար:

Չորեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդների արդյունքում պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամիս անց մատակարարմամբ նվազել է 0.28 տոկոսով եւ կազմել է 7673 դոլար, ալյումինի արժեքը` 0.46 տոկոսով` 2.055 դոլար, ցինկի արժքեը` 0.81 տոկոս` տոննայի դիմաց կազմելով մինչեւ 2747.5 դոլար:

Ընդ որում, Comex բորսայում չորեքշաբթի պղնձի արժեքն աճել էր 0.11 տոկոսով` աճ ցույց տալով արդեն յոթերորդ աճուրդային նստաշրջանն անընդմեջ: Հինգշաբթի առավոտյան պղինձն աննշան էժանանում է:

Առավել ակտիվ վաճառքին հակազդում է ուժեղ վիճակագրությունը Չինաստանից, որն այս արդյունաբերական մետաղի ամենամեծ սպառողն է: ՉԺՀ-ի ծառայությունների ոլորտում գործարար գործունեության ինդեքսը (PMI), Caixin բիզնես պարբերականի տվյալներով, նոյեմբերին բարձրացել է մինչեւ 57.8 կետ հոկտեմբեր ամսվա 56.8 կետից` մինչեւ ակնկալվող 56.5 կետ անկման փոխարեն: