2020 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող ավտոբուսները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Այսօր ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ է հասցվել 1479 մարդ: Ավտոբուսներն ուղեկցվում էին Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության կողմից:

Շփման գծով շարժվող ավտոբուսների անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները:

Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական ​​բնակության վայրեր է վերադարձել վելի քան 28 հազար փախստական: