«Ազգային օրակարգ» կուսակցության բողոքի ակցիան դատախազության դիմաց՝ ավարտվեց։

Կուսակցության անդամներից մեկը նշեց, որ իրենց գործողությունները շարունակական են լինելու. «Մենք հասնելու ենք այս ազգադավ ռեժիմի հեռացմանը»։

Նշենք, որ կուսակցության անդամները պահանջում էին՝ քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների փաստերով եւ դադարեցնել քրեական գործերի անվան տակ քաղաքական հետապնդումները: