Ղարաբաղում ռոումինգն անվճար է, եւ, որքան ինձ հայտնի է, սակագինը կգործի եւս մեկ տարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Team Telecom Armenia»-ի գործադիր տնօրեն Հայկ Եսայանը:

Ինչ վերաբերում է հետագային, ապա դա, նրա խոսքով, կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինեն «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետ հարաբերությունները: «Հարցը վերջնական չի կարգավորվել: Սակայն կարող եմ վստահորեն ասել, որ ընկերությունը կանի ամեն ինչ, որպեսզի բաժանորդները կարողանան մաքսիմալ շահավետ եւ հարմարավետ զանգեր կատարել դեպի Ղարաբաղ»,- ասաց ընկերության տնօրենը: