Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ բացելով կազմակերպության 57 անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նստաշրջանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ուրախ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է նոր ղեկավարների նշանակման համար: Գլխավոր քարտուղար՝ Հելգա Շմիդ, ԺՀՄԻԳ տնօրեն՝ Մատեո Մեկաչի, ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրու, ազգային փոքրամասնությունների հարցերի գերագույն հանձնակատար՝ Քայրատ Աբդրահմանով»,-ասել է Ռաման:

«Բոլորին կոչ եմ անում օգնել մեզ նրանց մանդատների կատարման գործում առաջիկա 3 տարում»,-հավելել է նա: