Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 1 003 494-ի, զոհերի թիվը պանդեմիայի ողջ ընթացքում կազմել է 49 348, ապաքինվել է 699 315 մարդ: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին IRINN հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ անցած մեկ օրում հայտնաբերվել է վարակման 13 922 նոր դեպք, գրանցվել է մահվան 358 դեպք:

Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին հայտարարել է, որ երկրում նկատվել է կորոնավիրուսից մահացության նվազեցում, սակայն չի կարելի ընդունել դա որպես կորոնավիրուսի հետ կապված վիճակի կարգավորում, հաղորդում է Gazeta-ն: