Վաշինգտոնը չի կարող Իրանին պայմաններ առաջադրել միջուկային գործարք վերադառնալու համար, ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը` մեկնաբանելով այդպիսի հավանականությունը Բայդենի նախագահության օրոք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային գործարքից, բայց դուրս չի եկել ՄԱԿ-ից, նրանք պետք է շարունակեն հետեւել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամի պարտավորություններին. կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը (որը հաստատել է միջուկային գործարքը), որին նրանք պետք է հետեւեն»,- ասել է նա «Միջերկրածովյան երկխոսության ժամանակ»:

«ԱՄՆ-ն պարտավորություններ ունի բանաձեւի համաձայն, նրանք կարող պայմաններ առաջադրել (բանակցությունների համար)»,- հավելել է նախարարը` շեշտելով Թեհրանի նախկին դիրքորոշումն առ այն, որ միջուկային գործարքը չի կարելի վերանայել: