Business Insider պարբերականը թվարկել է նոթբուքի տաքացումից խուսափելու 6 միջոցներ:

Առաջին հերթին, պետք է խուսափել սարքի օդափոխության անցքերի արգելափակումից: Հակառակ դեպքում, օդը ներսից չի կարող կարգավորվել պատշաճ կերպով: Ինչպես նաեւ պետք է բավական ազատ տարածք թողնել օդափոխության անցքերի շուրջը:

Երկրորդ հերթին, կարելի է հատուկ սառեցնող սարք օգտագործել, որն իրականացնում է արտաքին օդափոխության սարքի դեր:

Երրորդ միջոցը՝ ծրագրեր չօգտագործել, որոնք կարող են ծանրաբեռնել սարքը:

Հաջորդ խորհուրդը՝ անհրաժեշտ է մշտապես մաքրել օդափոխության սարքերը: Մեծ քանակությամբ փոշին կարող է արգելափակել օդային հոսանքները սարքի ներսում եւ առաջացնել դրա տաքացում:

Բացի այդ, անհրաժեշտության դեպքում պետք է փոխել նոթբուքի արտադրողականության կարգավորումները, որպեսզի նվազեցվի սարքի բաղադրիչների ծանրաբեռնվածությունն ու նվազեցվի տաքացման ռիսկը:

Վերջին եւ ամենապարզ միջոցը՝ որոշ ժամանակով համակարգչի անջատումն է, որպեսզի այն հովանա: