ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ մոտ ժամանակներս ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կարող է Ղարաբաղ ժամանել՝ քրիստոնեական եւ մուսուլմանական սրբավայրերի պահպանությունը գնահատելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով ենք, որ առաքելությունը, որը ձեւավորվել է հայկական եւ ադրբեջանական կողմերի համագործակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերներ հեղինակավոր միջազգային ՀԿ-ների մասնակցությամբ,  մոտ ժամանակներս կարող է ժամանել այդ վայր եւ օբյեկտիվ գնահատական տալ իրավիճակին»,-նշել է նա: