Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցներ փակած քաղաքացիներին ոստիկանները բերման են ենթարկում։

Քաղաքացիները փակել են Աբովյան, Խանջյան փողոցները եւ Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց,  Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները: Անհնազանդության ակցիաների միջոցով քաղաքացիներն իրենց վերաբերմունք են արտահայտում գործող իշխանությունների դեմ։