Երկրի Սահմանադրական կարգը տապալած «սկզբունքային» եւ «արժեքահեն» Էդմոն Մարուքյանին կարելի՞ է վստահել երկրի ղեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Դուք ինչպե՞ս կվերավեբերվեք այն բժշկի հիվանդանոցի տնօրեն նշանակվելուն, ով չի օգնել իր մոտ գտնվող մահացող հիվանդին

Փոխաբերական իմաստով Էդմոն Մարուքյանը (ով իրավաբան է եւ առավել քան պետք է հասկանար Սահմանադրության պահպանման կարեւորությւնը) այդ բժիշկն է, ով, ժամանակին ՍԴ չդիմելով, նպաստեց Սահմանադրական կարգի տապալմանը:

Միայն մի տարբերություն կա, այս ճակատագրական պահին երկրորդ տարբերակի դեպքում մենք կկորցնենք ոչ միայն առանձին կյանքեր, այլեւ պետությունն ու պետականությունը:

Հիմա  հռետորական հարց. երկրի Սահմանադրական կարգը տապալած «սկզբունքային» եւ «արժեքահեն» Էդմոն Մարուքյանին կարելի՞ է վստահել երկրի ղեկը»,- գրել է նա։