ԱՄՆ-ը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային կարգավորումը անհնար է, Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին եւ Երեւանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հինգշաբթի օրը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին վերսկսել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի երկարաժամկետ եւ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Այս վեճը չի կարող լուծվել մարտի դաշտում»,- ասել է նա:

«Մենք ողջունում ենք ռազմական գործողությունների դադարեցումը, բայց սա միայն առաջին քայլն է: Ցանկացած երկարաժամկետ լուծում պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա»,- հավելել է նա: