Նամիբիայում Ադոլֆ Հիտլերի անունը կրող ոմն քաղաքական գործիչ տեղական խորհրդական է ընտրվել Swapo իշխող կուսակցությունից

Ադոլֆ Հիտլեր Ուունոնան տարածաշրջանային քվեարկության արդյունքում ստացել է ձայների 85%-ը եւ հաղթող է դարձել երկրի ծայր հյուսիսում գտնվող Օմպունջա փոքրիկ քաղաքում։ Հիտլերը հաստատել է, որ հայրն իրեն այդ անունն է տվել գերմանացի նացիստական առաջնորդի պատվին եւ, հավանաբար, տեղյակ չի եղել նրա գաղափարախոսություններից:

54-ամյա Հիտլերը երկրի հարավարեւմտյան շրջանում հանրահայտ քաղաքական գործիչներից է, քանի որ կտրականապես դեմ է ապարտեիդին:

Bild-ին տված հարցազրույցում նա ասել է, որ մանկության տարիներին ինքը խնդիրներ չի ունեցել անվան հետ կապված, քանի որ Ադոլֆը սովորական անուն էր նախկին գերմանական գաղութում: «Երբ ես երեխա էի, դա ինձ համար լրիվ նորմալ անուն էր: Միայն մեծանալով հասկացա, որ այդ մարդը ցանկանում էր ստրկացնել ամբողջ աշխարհը եւ սպանել է միլիոնավոր հրեաների»,- ասել է նա:

Հարցին, թե ինչու չի փոխել անունը, նա պատասխանել է, որ դրա համար արդեն շատ ուշ է:

«Այն կա բոլոր պաշտոնական փաստաթղթերում, դրա համար արդեն ուշ է»,- պատասխանել է նա Bild-ին: Հետագայում նա գտել է լուծումը՝ հրապարակավ նա իրեն անվանում է Ադոլֆ Ուունոնա: