ԱՄՆ-ը խստացրել է վիզայի կանոնները Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների համար՝ հայտարարելով, որ նրանք «թշնամաբար են տրամադրված ԱՄՆ արժեքներին» եւ զբաղվում են «նենգ գործողություններով»:

Նոր կանոնների համաձայն, որոնք անհապաղ ուժի մեջ կմտնեն, Կոմունիստական կուսակցության անդամներին եւ նրանց մերձավոր հարազատներին տրամադրված վիզաները կգործարկվեն հանձնումից հետո մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաեւ մեկանգամյա մուտքի համար: Նախկինում տրվում էին անսահմանափակ մուտքի վիզաներ, որոնք գործում էին մինչեւ 10 տարի:

«Տասնամյակներ շարունակ մենք ՉԿԿ-ին թույլ ենք տվել ազատ եւ անխոչընդոտ մուտք գործել ԱՄՆ հաստատություններ եւ ձեռնարկություններ, մինչդեռ նման արտոնություններ ԱՄՆ քաղաքացիներին Չինաստանում ն երբեք չեն տրվել»,- ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ: «Տարբեր կազմակերպությունների միջոցով ՉԿԿ-ն եւ նրա անդամները ակտիվորեն աշխատում են Միացյալ Նահանգներում` քարոզչության, տնտեսական հարկադրանքի եւ այլ ստոր գործողությունների միջոցով ամերիկացիների վրա ազդելու համար»:

2019 թվականի տվյալներով՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության 92 միլիոն անդամ կա, ուստի նրանց ընտանիքների վերաբերյալ Պետդեպարտամենտի որոշումը, ամենայն հավանականությամբ, կազդի մի քանի հարյուր միլիոն չինացիների վրա: