ԱՄՆ-ը Իրանի հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել: Հայտարարության մեջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշում է, որ պատժամիջոցները կիրառվել են Shahid Meisami Group-ի եւ դրա տնօրենի նկատմամբ: Ընկերությունը մեղադրվում էր Իրանում քիմիական զենքի հետազոտություններին ներգրավվածության եւ Վաշինգտոնի կողմից «սեւ ցուցակում» ընդգրկված՝ Իրանի պաշտպանական նորարարական եւ հետազոտական կազմակերպության հետ կապերի մեջ:

«Իրանի կողմից զանգվածային ոչնչացման զենքի ստեղծումը սպառնալիք է նրա հարեւանների եւ աշխարհի անվտանգության համար»,- ասվում է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգները կշարունակեն դեմ լինել Իրանի ռեժիմի կողմից քիմիական զենք ստեղծելու ցանկացած ջանքերին, որոնք կարող են օգտագործվել ռեժիմի կամ նրա խամաճիկային խմբերի կողմից՝ իրենց չար ծրագիրն առաջ մղելու համար»,- հավելել է նա: