Պետք է որոշել՝ ծպուտ հանելու իրավունք ունե՞ն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են «Հանձնել Արցախը» օպերացիային: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է 5-րդ ալիք ՀԸ խմբագիր Տարոն Կոխլիկյանը:

«Հրեշների արյունոտ բերանը միանգամից բարբաջեց։

«Վազգեն Մանուկյանը հանձնել է Գետաշենը»։

ԼՏՊ-ին հարցրեք։ Վերջերս ազնիվ է խոսում։ Եթե զուտ քաղաքական նպատակահարմարությունից չի անում դա, թող բաց սիրտ պատմի Գետաշենի անկման մասին։

Պետք է որոշել՝ ծպուտ հանելու իրավունք ունե՞ն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են «Հանձնել Արցախը» օպերացիային»,- գրել է նա։