«Իրատես» թերթը գրում է. «Չնայած ընդդիմության միասնական թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի շուրջ կա որոշակի փոխհամաձայնություն, սակայն ինչպես ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, այնպես էլ դրսում վերապահումներ ունեն։

Ռուսաստանում քաղաքական շրջանակները Մանուկյանի թեկնածությանն այնքանով են կողմ, որ այլ ընդգծված թեկնածու Հայաստանում չեն տեսնում։ Տևական ժամանակ ՌԴ-ն թեկնածուի փնտրտուքի մեջ է, սակայն չի գտնում այն մեկին, որի առնչությամբ հստակ հավանություն կտա։

Այդ իսկ պատճառով, ըստ մեր տեղեկությունների, ռուսական էլիտան ևս առայժմ միջանկյալ թեկնածուի վրա է խաղադրույքը կատարել մինչև արտահերթ ընտրություններ, երբ քաղաքական դաշտն ավելի հստակ կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում