Իտալիայի նախարարների խորհուրդը սուրբծննդյան եւ ամանորյա տոների ժամանակ երկրի ներսում տեղաշարժի արգելքի մասին որոշում է կայացրել, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով The Guardian-ին:

Հրամանագրի համաձայն, որը ստորագրել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն, դեկտեմբերի 20-ից հունվարի 6-ը Իտալիայի շրջանների միջեւ տեղաշարժը հնարավոր կլինի միայն աշխատանքի, բուժման կամ անհետաձգելի գործերի նպատակով:

Սուրբ Ծննդյանը եւ Ամանորին Իտալիայի բնակիչներին կարգելվի լքել քաղաքները, որտեղ նրանք բնակվում են:

Նախօրեին Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 993 դեպք: Դա վատագույն ցուցանիշն է երկրում պանդեմիայի սկզբից: Նախորդ հակառեկորդը սահմանվել է մարտի 17-ին: Այդ ժամանակ Իտալիայում մահացել է 969 մարդ:

Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից մահացել է ավեկւ քան 58 հազար մարդ: