Նոյեմբերի 9-ից հետո մեր երկրի գերխնդիրն այլևս ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց օր առաջ Հայրենիք վերադարձնելն է, համենայն դեպս այդպես պետք է լիներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

«Թշնամական երկրում հայատյացությունը, կարելի է ասել, տասնամյակներ շարունակ պետական քաղաքականություն է եղել: Այնպես որ ցանկացած րոպեն մեզ համար թանկ է:

Հայրենի Չիշխանությունները, ոչ կոմպետենտությունից ելնելով, երկիրը ազատ անկման կարգավիճակի են հասցրել:

Այսօր միակ բանը, որ կարող ենք անել, գերության մեջ գտնվող մեր տղաների համար, նրանց մասին խոսելն է, բարձրաձայնելը, որովհետև այն, ինչ կարող էին անել օրվա իշխանությունները՝ որպես պետության ներկայացուցիչներ, հրաժարվել են անել: Խոսքն այն մասին է, որ եռակողմ Հայտարարության նախնական տեքստում հստակ ֆիքսված է եղել՝ ռազմագերիների անհապաղ փոխանակում և դիերի հայտնաբերում:

Ստորագրված հայտարարության մեջ անհապաղ բառն անհետացել է, այդ իսկ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը գերմանական ճշտապահությամբ հանձնեց վերջին շրջանը՝ Բերձորը, մինչդեռ մեր ռազմագերի տղաներից և ոչ մեկը Հայրենիք չի վերադարձվել, չեն կարողացե՞լ, թե՞ չեն ցանկացել վերադարձնել:

Զինադադարից հետո Գորիս-Շուշի մայրուղուց գերեվարվել են քաղաքացիական անձինք, սոցցանցերում պարբերաբար հայտնվում են ռազմագերիների կտտանքների տեսանյութեր: Ավելին՝ պարբերաբար հայտնվում են տեսանյութեր, որտեղ երևացող  քաղաքացիական անձինք օրերս են գերեվարվել:

Լավ, կապիտուլյացիա ստորագրելուց բացի, այլ առաքելություն չունեի՞ք։

Սույն իշխանություններն այլևս մեկ օգուտ կարող են տալ այս երկրին՝ հեռանալ, հեռանալ անցնցում, կամովի՝ գիտակցելով այն ահռելի երկարաժամկետ վնասը, որը նրանք հասցրեցին մեզ, մեր պետությանը, մեր գենոֆոնդին:

Նիկո՛լ Փաշինյան, ելք կա՛, թուղթ և գրիչ...»,- գրել է նա:

Նոյեմբերի 9-ից հետո մեր երկրի գերխնդիրն այլևս ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց օր առաջ Հայրենիք...

Опубликовано Shake Isayan Пятница, 4 декабря 2020 г.