Եվրամիությունը դեռեւս առեւտրային համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի հետ: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ընդգծելով, որ ցանկացած համաձայնագիր պետք է հավանություն ստանա ԵՄ 27 անդամ երկրների կողմից:

Նրա խոսքով՝ հաջորդ մի քանի օրը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում, եւ դեկտեմբերի 10-11-ին գագաթաժողովի ժամանակ ԵՄ 27 առաջնորդներ իրենց դիրքորոշումը կհայտնեն վերջին իրադարձությունների հարցով: «Ցավոք, դա շատ ժամանակ խլեց, քան ծրագրում էինք, մենք դեռեւս բանակցություններ ենք վարում»,-ասել է Միշելը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը, որը բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ 27 երկրների անունից, անդամ պետություններին կհայտնի բանակցությունների արդյունքների մասին:

«Մենք ցանկանում ենք գործարք կնքել, սակայն ոչ ցանկացած գնով»,-ասել է նա:

Շառլ Միշելն ընդգծել է, որ ԵՄ 27 առաջնորդների կողմից վերջնական հավանությունը կախված կլինի գործարքի «հավասարակշռությունից»: Մեծ Բրիտանիան պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է ստորագրել գործարքի ամբիցիոզ, սոցիալական, աշխատանքային եւ էկոլոգիական ստանդարտները: