Ավստրիան կորոնավիրուսի կամավոր զանգվածային թեստավորում է սկսել, ինչը, ինչպես հույս են հայտնել պաշտոնյաները, կօգնի կանխել հետագայում կոշտ լոքդաունները:

Վիեննայում սկսել են հակամարմինների արագ թեստավորումները: Մի քանի օր անց Ավստրիան կսկսի թուլացնել մեկուսացման կոշտ միջոցները, որոնք գործում էին նոյեմբերի կեսերից, հաղորդում է AP-ը:

Բացի այդ, հատուկ կայք է ստեղծվել, որտեղ մարդիկ կարող են գրանցվել թեստավորվելու համար:

Թեստավորում են անկցացնում ավստրիացի զինվորականները, որոնք մեծ փորձարարական կենտրոն են բացել Վիեննայում:

Իտալական Հարավային Տիրոլ նահանգը, որը սահմանակից է Ավստրիայի հետ, արդեն սկսել են զանգվածային թեստավորումը Սլովակիայի օրինակով, որը խուսափել է երկրորդ լոքդաունից: