Ռուսաստանը կշարունակի համբերատար եւ հետեւողականորեն հասցնել Թուրքիային իր դիրքորոշումը Ղրիմի պատկանելիության հարցում, այս հարցը շարունակում է լուրջ տարաձայնություն մնալ երկու երկրների միջեւ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ղրիմը լուրջ տարաձայնությունների թվում է, այստեղ մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք,- շեշտել է նա:- Մենք կշարունակենք մեր թուրք գործընկերներին հասցնել մեր հետեւողական դիրքորոշումը Ղրիմի հարցում: Մենք մեր դիրքորոշումը հասցնում ենք մեր թուրք բարեկամներին եւ կշարունակենք դա անել բավականին համբերատար եւ հետեւողականորեն»: