Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվար ամսին հայտարարեց, որ նախկինում ձեռք է բերվել 42 մլն դոլարանոց տեխնիկա, որը պարզապես մետաղի ջարդոն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկի ղեկավար Ավետիք Քերոբյանը օրերս իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ այդ սպառազինությունը բավականի հեռանկարային զինտեխնիկա է , և այդ զինտեխնիկան անպետք մետաղի ջարդոն որակելը՝ առնվազն սխալ է :

Հասկանալի է, որ Նիկոլը նմանօրինակ հայտարարություններ արել է հանրահավաքի ժամանակ հերթական քաղաքական դիվիդենտներ ստանալու և հասարակության շրջանում այդ պահին ականջահաճո խոսքերով՝ այն է թավշա ստով մարդկանց կերակրելու համար»:

Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվար ամսին հայտարարեց, որ նախկինում ձեռք է բերվել 42 մլն դոլարանոց տեխնիկա, որը պարզապես...

Опубликовано Vitali Mangasaryan Пятница, 4 декабря 2020 г.