Ոստիկանության ծառայողները քիչ առաջ բերման են ենթարկել երիտասարդների, ովքեր դեղահաբի նմանվող առարկա էին տարել Կառավարության շենքի մոտ՝ Նիկոլ Փաշինյանի համար, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ով նույնպես բերման է ենթարկվել։

«Կառավարության շենքի մոտ բերել էինք դեղերը: Այս պահին բերման ենք ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժանմունք: Չեն ուզում էլի մարդու դեղերը տանք...»,– գրել է նա։

Կառավարության շենքի մոտ բերել էինք դեղերը: Այս պահին բերման ենք ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժանմունք: Չեն ուզում էլի մարդու դեղերը տանք...

Опубликовано Hayk Mamijanyan Пятница, 4 декабря 2020 г.