ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը դժվարացել է պատասխանել հարցին, թե որքանով իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը կբարդացնի նրա հարաբերությունները Թեհրանի հետ:

«Խնդիրն այն է, որ մենք չենք կարող Իրանին թույլ տալ միջուկային զենք ստանալ»,-ասել է Բայդենը CNN-ի հետ զրույցում՝ քննադատելով Իրանի հետ Թրամփի հարաբերությունները, ներառյալ՝ Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրսբերման նրա որոշումը: «Նա հրաժարվել է ինչ-որ ավելի կոշտ բանից, եւ ի՞նչ են նրանք արել: Նրանք մեծացրել են իրենց միջուկային նյութը: Նրանք մոտենում են միջուկային զենքի համար բավարար նյութ ունենալու ունակությունը: Կան նաեւ խնդիրներ հրթիռների հետ կապված»,-ասել է Բայդենը:

«Ես մի բան գիտեմ. մենք չենք կարող միայնակ գործել: Եվ հենց այդ պատճառով մենք պետք է դառնանք առավել խոշոր խմբի մասը, որը զբաղվում է ոչ միայն Իրանով, այլ նաեւ Ռուսաստանով, Չինաստանով եւ մի շարք այլ հարցերով»,-հավելել է նա: