Դեկտեմբերի 1-ին FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) ստացավ ահազանգ․ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում քոթոթը խճճվել է այգու ցանցավանդակների մեջ և մնացել «գերության» մեջ՝ չկարողանալով ազատվել։

WRC մասնագետներն անմիջապես մեկնել են նշված վայր՝ օգնություն ցուցաբերելու կենդանուն։ Մասնագետների կողմից տեղանքի ուսումնասիրություն կատարելուց հետո, կենդանին քնեցվեց հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով։ Կենդանու և տարածքի բնակիչների անվտանգության ապահովման տեսանկյունից քոթոթը քնած վիճակում տեղափոխվեց գյուղից քիչ հեռու և վերադարձավ վայրի բնություն։